ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.49, EUR 550.01, RUB 6.30, GBP 658.63
-7 °C, -13 °C ... -6 °C Վաղը`-2 °C
«Կապսի ջրամբարի մրցութային փաթեթի կազմման աշխատանքները ավարտվել են». Սասուն Միրոյան
22:36, 29.11.2021
1472 | 0

«Ջրային կոմիտե»-ի աշխատակից Սասուն Միրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապսի ջրամբարի մրցութային փաթեթի կազմման աշխատանքները ավարտվել են:
Առաջին փուլով նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն խմ ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60 մլն խմ:
Ջրամբարի շահագործումից հետո կբարձրանա Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող հողատարածքների ջրապահովվածության մակարդակը։ Հնարավորություն կստեղծվի շուրջ 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա:
Նշեմ, որ ծրագրի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության և գերմանական KFW բանկի հետ համագործակցությամբ»:

Աղբյուրը` Սասուն Միրոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր