ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ տալիս ենք նաև մի շարք կարևոր հասկացությունների սահմանում». Ժաննա Անդրեասյան
22:54, 29.11.2021 | mamul.am
2454 | 0

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը. «Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ տալիս ենք նաև մի շարք կարևոր հասկացությունների սահմանում, ինչպես օրինակ, դասագիրքը, որ մինչ այժմ օրենսդրությամբ սահմանված չէր։
Նախագծով սահմանում ենք, որ դասագիրքը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան՝ տվյալ հանրակրթական առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությամբ թղթային կամ էլեկտրոնային գիրքն է։ Սրանով նաև ճանապարհ ենք բացում էլեկտրոնային դասագրքերի համար, որոնց զուգահեռ ներդրումը թղթային դասագրքերի հետ մեկտեղ նախատեսում ենք դասագրքերի ապահովման նոր կարգով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր