ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ԱՄՆ-ից ժամանած՝ յոգայի ճանաչված մասնագետին կողոպտել են
23:30, 29.11.2021 | mamul.am
3856 | 0

Ոստիկանության կենտրոնական բաժնում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է ԱՄՆ քաղաքացի, Կոտայքի մարզում հաշվառված, 62-ամյա Գևորգ Վարդանյանից Երևան քաղաքի Իսրայելյան 43 հասցեում գործող՝ Հայաստանի յոգայի ֆեդերացիայում գողություն կատարելու փաստով:

Գ. Վարդանյանի հարազատը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ նոյեմբերի 25-ին, երեկոյան՝ Հայաստանի յոգայի ֆեդերացիայում: Մոտավորապես ժամը 20:30-ից 21:30-ն ընկած ժանանակահատվածում ֆեդերացիայում գողացել են Գևորգի ուսապարկը, որի մեջ եղել են իր և ընտանիքի ոսկյա զարդերը, 2 տղամարդու և կանացի մատանիներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 50 հազար ԱՄՆ դոլար: Գողը կամ գողերը Գևորգից գողացել են նաև նրա աղջկա ՀՀ անձնագիրը, Կոտայքի մարզի Գառնի գյուղում նրա կողմից նոր գնված տան սեփականության վկայականն ու կադաստրի թղթերը: Ուսապարկում եղել է նաև 1000 ԱՄՆ դոլար և այլ անձնական իրեր: Կատարվածից կարճ ժամանակ՝ մոտ 5-10 րոպե անց, Գևորգը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին:

«Ոստիկանության կենտրոնական բաժնում կատարվածի մասին բացատրություն տալուց հետո Գևորգին համարել են որպես տուժող ու այդքանով կարծես կենտրոնի ոստիկանները համարել են իրենց գործն ավարտված, մինչդեռ նրանց հուշել, իսկ հետո խնդրել ենք, որ այդ հատվածներում կան տեսախցիկներ: Եթե կարճ ժամանակում տեսախցիների վերծանումները վերցնեն, համոզված ենք, որ գողը կամ գողերը կհայտնաբերվեն: Սակայն մինչև օրս տեղեկություն չունենք, թե արդյոք վերցվել են վերծանումները, թե ոչ: Դեպքից վիրավորված՝ Գևորգը նոյեմբերի 26-ի լուսաբացին մեկնել է ԱՄՆ»,- ասում է նա:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները դեպքի վայրի հարևանությամբ գտնվող մի քանի օբյեկտներից ձեռք են բերել տեսաձայնագրություններ ու հիմա վերծանում են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր