ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«5165» շարժումը հրապարակել է իր առաջիկա ծրագրերը
23:12, 29.11.2021 | mamul.am
3160 | 0

«5165» շարժումը հայտարարություն է տարածել. «Մի քանի օր տևած հանրահավաքների ժամանակ «5165» շարժումը համոզվել է, որ համախմբումն այլընտրանք չունի Հայոց պետականության գահավիժումը թույլ չտալու համար:
«5165 շարժման»՝ փողոցային պայքարը այս պահին քաղաքական կոնսուլտացիաների հուն տեղափոխելու և հետագայում ավելի մեծ թափով վերսկսելու որոշումը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունների հեռացմանը հասնելու համար անհրաժեշտ է ավելի ընդգրկուն համախմբում: Այս պահին, փողոցային պայքարից դուրս գալով, մենք չենք պառակտվում և հավատարիմ մնալով համախմբման մեր սկզբունքին՝ «Ազատագրական շարժման» անդամների հետ հետագայում ըստ անհրաժեշտության համատեղ գործողություններով հանդես գալու հարցով որևէ խոչընդոտ չենք տեսնում։
Վստահ ենք, որ վերկուսակցական այս գործընթացի հաջողությունը այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհն է:

«5165» Շարժումը առաջիկայում իրականանցելու է հետևյալ քայլերը՝

1․Մենք նախաձեռնելու ենք հանդիպումներ և կոնսուլտացիաներ Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ուժերի հետ, հասարակական բոլոր միավորումների ու հանրային ճանաչում ունեցող անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգություններն ու համաձայն են այս պահանջին, անկախ քաղաքական հայացքներից ու միմյանց նկատմամբ ընկալումներից, համակարանքներից և հակակրանքներից:

2․Մենք հանդիպումներ ենք ունենալու նաև մարզերում հասարակական կառույցների, ժողովրդի հետ: Այս գործընթացի օրակարգը կառավության հրաժարականն է և ազգային համերաշխության ձևավորումը»:

Աղբյուրը` «5165» շարժում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր