ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Վերլուծական մտքի ձևավորման անհրաժեշտությունը կա». Արթուր Սաքունց
02:06, 30.11.2021 | mamul.am
2176 | 1

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կառավարությունը գոնե սահմանազատման ու սահմանանշման հետ կապված մասնագիտական՝ քարտեզագետների, միջազգային իրավունքի մասնագետների, միջազգայնագետների, դիվանագետների, իրավաբանների, կադաստրի կոմիտեի և այլ ոլորտների մասնագետների ներգրավմամբ աշխատանքային խումբ ձևավորել է, վերլուծելու, ռեկոմենդացիաներ ձևավորելու նպատակով, որպեսզի կարողանա անհրաժեշտության դեպքում օգտվի կամ կիրառի այդ մասնագիտական ռեկոմենդացիաները, ոտքի վրա որոշումներ կայացնելուց խուսափելու համար, հնարավոր անբարենպաստ հարցադրումները կանխելու նպատակով։ Մեծ դեր ունի այս առումով նաև դիվանագիտական, այսպես կոչված, հետախուզությունը կամ տեղեկատվությունը։
Կարճ ասած` վերլուծական մտքի ձևավորման անհրաժեշտությունը կա ի վերջո։
Չգիտենք՝ կա՞, թե՞ չկա նման բան»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր