ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.52, EUR 548.74, RUB 6.28, GBP 656.02
-2 °C, -14 °C ... -2 °C Վաղը`-3 °C
Քննիչ հանձնաժողովը կսկսի աշխատել․ «Հրապարակ»
09:24, 30.11.2021
4865 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ ամիս առաջ պատգամավորների 1/4-ի պահանջով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Սակայն հանձնաժողովի կազմը չէր հաստատվում, և նիստեր չէին հրավիրվում։ Երեկ ԱԺ խոսնակը հաստատել է կազմը։ Հանձնաժողովը կնախագահի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Կազմում են ՔՊ-ականներ Գևորգ Պապոյանը, Բաբկեն Թունյանը, Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Մանավազյանը, Հովիկ Աղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սերգեյ Բագրատյանը, «Հայաստան»-ից՝ Էլինար Վարդանյանը, Թադևոս Ավետիսյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը: Հիշեցնենք․ խոսքը պատերազմի օրերին հավաքագրված 52 միլիարդից ավելիի մասին է, որը փոխանցվել է կառավարությանը։

Պատերազմից հետո, այդ թվում` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները քննադատություններ հնչեցրին, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Նախագահ Արմեն Սարգսյանը, որը նաև հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պահանջեց, որ ծախսերի հստակ և թափանցիկ հաշվետվություն ներկայացվի, սակայն ձայն բարբառո հանապատի»:

Առավել մանրամասն՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր