ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.52, EUR 548.74, RUB 6.28, GBP 656.02
-2 °C, -14 °C ... -2 °C Վաղը`-3 °C
«Իշխանությունը կրկին կենտրոնացել է իր իշխանության ամրապնդմանն ուղղված գործողություններին». Տիգրան Աբրահամյան
10:24, 30.11.2021
1953 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Նույնիսկ վերջին ադրբեջանական ագրեսիայից, կորցրած տարածքներից ու 32 գերեվարվածների և 6 զոհերի միջադեպից հետո էլ իշխանությունը չսթափվեց։

Հենց իրադրությունը կայունացավ, իշխանությունը կրկին կենտրոնացել է իր իշխանության ամրապնդմանն ուղղված գործողություններին։

Սրանց նպատակը ոչ թե նոր ագրեսիան կանխելն է, այլ յուրաքանչյուր դեպքում պատասխանատու «նշանակելը»։

Մի դեպքում դա զինվորն է, մյուսում՝ հրամանատարը, իսկ ընդդիմությունը բոլոր դեպքերում մշտական «պատասխանատու է»։

Թրենդային «մեղավորներից» ՌԴ-ն, որի «մեղսակցությունը», ըստ անհրաժեշտության, օգտագործվում է, իսկ ՀԱՊԿ-ին «կախաղանային դաշտ» բերելն արդեն մոդայիկ էլ չէ։ Մարտական դիրքերը պատշաճ կահավորվածության և տեխնիկական հագեցվածության մակարդակի բերելու ու հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար լուրջ ռեսուրս չի դրվում, իսկ տեղեկատվական ահաբեկչության և բռնաճնշումների պետական մեքենայի համար գումարներ միշտ էլ գտնվում են։

Սրանց խոստացած անփառունակ ապագան էլ սա է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր