ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.47, EUR 544.52, RUB 6.10, GBP 651.72
+1 °C, -5 °C ... +1 °C Վաղը`-1 °C
Գարեգին Նժդեհի հրապարակում 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային
12:42, 30.11.2021
3355 | 0

Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Այդ օրը՝ ժամը 21:55-ի սահմաններում, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 65 խումբը «ձածխ նստատեղի ծակած-կտրած» վերքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Արմամ Մ-ն է: Մինչ բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ, վիճաբանություն է տեղի ունեցել Արման Մ-ի և Երևանի բնակիչ 15-ամյա Գրիգոր Գ-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Արման Մ-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր