ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.26, EUR 544.28, RUB 6.14, GBP 650.09
0 °C, -7 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Վստա՞հ եք, որ Ադրբեջանը մեր օդային տարածքով ահաբեկիչներ չի տեղափոխում Նախիջևան». Ղազինյանը՝ ՊՆ փոխնախարարին
12:48, 30.11.2021
2250 | 1

«Պն-ն տեղեկացվա՞ծ է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, թե ինչ հիմունքով են ադրբեջանական ինքնաթիռները հատում ՀՀ օդային սահմանը, վայրէջք կատարում Նախիջևանում, ապա վերադառնում էլի Բաքու։ Տեղյա՞կ եք, թե ինչեր են տեղափոխում»,- այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինայնը։

«Անձամբ ես մանրամասներին տեղյակ չեմ՝ ինչ ընթացակարգերով է իրականացվում։ Կարող եք դիմել Քաղավիացիայի կոմիտե, պարզաբանումներ կներկայացնեն»,- պատասխանեց Սարգսյանը։

Հարցին, թե ՊՆ-ն վստահ է, որ Ադրբեջանը ՀՀ օդային տարածքով ահաբեկիչներ չի տեղափոխում Նախիջևան, փոխնախարարը ոչինչ չպատասխանեց։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր