ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.46, EUR 400.80, RUB 6.70, GBP 456.43
+22 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+26 °C
«Ահաբեկիչների տեղափոխման խնդրին ՀՀ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել». Անդրանիկ Քոչարյան
13:00, 30.11.2021 | mamul.am
4523 | 0

Այսօր՝ ԱԺ պատպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ, ըստ տեղեկությունների, Ադրբեջանի-Նախիջևանի հատվածում տեղի է ունենում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակում։ Ղազինյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ ՊՆ-ն վստահ է, որ Ադրբեջանը ՀՀ օդային սահմանով ահաբեկիչներ չի տեղափոխում Նախիջևան։

«Ահաբեկիչների տեղափոխման խնդրին ՀՀ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել նաև պատերազմի ընթացքում։

Այդ տեղեկատվությունը փոխանցվել են համապատասխան համանախագահող երկրների ղեկավարությանը, վերջին անգամ ես այդ փաթեթը փոխանցել եմ Հայաստանում գտնվող Ստոլտենբերգի՝ անվտանգության հարցերով խորհրդականին և դա ֆիքսվել է, այն լուրջ փաթեթ է ու կարող եմ ասել, որ մեր հատուկ ծառայությունների ու մեր Սփյուռքի շատ լուրջ ձեռքբերումը կարող ենք արձանագրել», - ասաց Քոչարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր