«Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ղեկավար Սյուզաննա Սիմոնյանի գրառումը․ «Եթե այսօր Իշխանասարից ետ են քաշվել, դա ընդամենը մարտավարական քայլ է, և ոչ ավելին։ Դա չի նշանակում, թե խաղաղության դարաշրջան է եկել, թուրքն էլ ցեղասպան չէ, ու Էրիվանը կուլ տալու ախորժակից զրկվել է։ Ռազմավարությունը չի փոխվել։ Շատ մի ոգևորվեք։ Եթե դա կատարվել է, ուրեմն՝ որոշակի խոստման դիմաց է կատարվել։ Պետք եղած դեպքում այլ Իշխանասար կփորձեն գրավել։ Զգոնությունը չի կարելի թուլացնել ու թուլանալ հաճույք ստանալ»։ |