ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դիատոմիտ» գիտաարտադրական ՓԲԸ-ում իրականացրել են ստուգում և պարզել, որ ընկերությունն իր սեփական տարածքում առկա խորքային հորից ոռոգման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության իրականացրել է ապօրինի ջրառ՝ 270873խմ ջրաքանակով։ Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի համաձայն՝ վնասի հատուցման չափը կազմել է 2.437.857 ՀՀ դրամ: Նաև նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորն օգտագործելու գործողությունը կասեցվել է»։ |