ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.63, EUR 545.49, RUB 6.17, GBP 651.50
-4 °C, -7 °C ... 0 °C Վաղը`-1 °C
«Հայաստանում էժան բենզինը Գազպրոմին ձեռնտու չէ․ հավանաբար կլինի գների բալանսավորում»․ Ա․ Վարդանյան
18:24, 30.11.2021
2753 | 0

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը. «Չնայած նրան, որ Կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» շտամը իջեցրեց նավթի գինը, Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ չի չեղարկելու պետական նավթային պահուստներից 50 միլիոն բարել նավթ վաճառքի հանելը, Սպիտակ տնից հայտնում են, որ շարունակելու են միջոցներ ձեռնարկել նավթի գինը իջեցնելու նպատակով։ ՕՊԵԿ+ երկրների տեխնիկան խորհրդակցություններ են անցկացնում մինչև դեկտեմբերի 2-ի նիստը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ ՕՊԵԿ+ -ում նախնական որոշումը` արդյունահանումը ավելացնելու հետ կապված, մտադիր չեն չեղարկել։
Ամենայն հավանականությամբ, գնանկումը շարունակվելու է։ Իսկ Հայաստանում Հունվարի 1 -ից սեղմած գազի գինը ավտոգազալցակայաններում բարձրանում է։ Սա նշանակում է, որ համաշխարհային շուկայում նավթամթերքի գնանկումը` Հայաստանում զգալի չի ազդի, քանի որ Հայաստանում էժան բենզինը, հեղուկ գազը` Գազպրոմին ձեռնտու չէ և հավանաբար կլինի գների բալանսավորում։ Հայաստանը` Գազպրոմի համար, բանական գազ սպառող խոշոր երկիր է համարվում` շնորհիվ գազաֆիկացված տրանսպորտի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր