ԲԴԽ-ի որոշմամբ՝ Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար` 5 տարի ժամկետով: Նշենք, որ Արմեն Հարությունյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ Ավելին, նա համատեղ աշխատանքի երկարատև փորձ ունի Գագիկ Ջհանգիրյանի հետ. նա եղել է զինդատախազի տեղակալ, երբ զինդատախազի պաշտոնում էր Գագիկ Ջհանգիրյանը ու «Հոկտեմբերի 27-ի» գործով մասնակցել դատարանում մեղադրանքի պաշտպանությանը։ |