ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.57, EUR 540.24, RUB 6.13, GBP 647.95
0 °C, -6 °C ... 0 °C Վաղը`-1 °C
Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված
19:00, 30.11.2021
1831 | 1

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել էր Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։

Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի որոշման դեմ, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր