ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 455.73, EUR 486.58, RUB 7.89, GBP 573.35
+15 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Իսպանիայում առգրավել են ավելի քան 2 հազար տարի առաջ պատրաստված իբերիական թուր
22:18, 30.11.2021 | mamul.am
5816 | 0

Իսպանիայի ոստիկանությունը առգրավել է ավելի քան 2 հազար տարի առաջ պատրաստված իբերիական ֆալկատա թուր, որը վաճառվել է առցանց աճուրդով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրը հաղորդում է, որ պեղումների ժամանակ հայտնաբերված ավելի քան 200 իրերի հավաքածու է հանվել վաճառքի, մասնավորապես՝ նետերի սլաքներ, զարդեր, կերամիկայի կտորներ։

«Ոստիկանները երկար հետաքննությունից հետո հայտնաբերել են թուրը վաճառքի հանած մարդուն։ Նա Իսպանիայի քաղաքացի է»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հավելել է, որ սուրը և այլ արտեֆակտներ առգրավվել են, իսկ վաճառողը ձերբակալվել է հնագիտական ​​գտածոների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու մեղադրանքով:

Թուրը պատկանել է իբերիացի մարտիկին, այն պատրաստվել է մ.թ.ա. 5-3 դարերում, այսինքն, նախահռոմեական ժամանակներում։

Ֆալկատաները՝ որպես անձնական զենք, սովորաբար դրվել են տիրոջ գերեզմանում՝ սայրը նախապես կոտրելով։ Սակայն այս գտածոն ամբողջական է, ինչի շնորհիվ այն արժեքավոր է ու եզակի:

Իսպանիայում առգրավել են ավելի քան 2 հազար տարի առաջ պատրաստված իբերիական թուր
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր