ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումն անավարտ մնաց մառախուղի պատճառով
19:36, 30.11.2021 | mamul.am
13278 | 2

Նոյեմբերի 30-ին կայացավ Կանանց ԱԱ-2023 ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումը: Ուժեղ մառախուղի պատճառով հանդիպումն ընդհատվեց 69-րդ րոպեին, երբ հաշիվը 0:9 էր: Երկար բանակցություններից հետո ՖԻՖԱ-ի պատվիրակը և հանդիպման գլխավոր մրցավարը որոշում կայացրեցին վերախաղարկել հանդիպումը վաղը՝ ժամը 11:00-ին՝ սկսած 69-րդ րոպեից:

Հայաստան-Նորվեգիա` 0:9 (0:3)

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար` Վիկտորիա Բեյեր (Ֆրանսիա)
Գոլերը` Թերլանդ, 31, 34, Ութլանդ, 43, 56, Մաանում, 47, Ռեյտեն, 51, Սոնստեվոլդ, 59, Բերգսվանդ, 64, Իլթհուսայ, 69

Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով.

16. Սյուզաննա Սիրեկանյան, 2. Քրիստինե Ալեքսանյան, 3. Լիանա Ղազարյան, 4. Մարիա Սախինովա, 7. Նենսի Ավեսյան, 8. Մարալ Արթին, 10. Օլգա Օսիպյան (ա) (14. Պայծառ Ասատրյան, 54), 11. Լուիզա Ղազարյան (23. Դվին Աղաբաբեան, 68), 17. Նորա Եղյան, 20. Աննա Դալլաքյան (5. Անի Կարապետյան, 67), 22. Անի Ղուկասյան:

Պահեստայիններ. 1.Լենա Անդրիասյան, 12. Արմինե Հարությունյան, 5. Անի Կարապետյան, 6. Նայիրի Դեր-Մկրտիչյան, 9. Միա Բեդոյան, 13. Անահիտ Կարախանյան, 15. Անյուտա Գալստյան, 18. Վերոնիկա Ասատրյան, 19. Կարինե Եղյան, 21. Մարիամ Պետրոսյան:

Գլխավոր մարզիչ` Արմեն Սանամյան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր