ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
20:15, 30.11.2021 | mamul.am
3203 | 2

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետը ողջունել է ՌԱԿ ներկայացուցիչներին կառավարությունում և կարևորել նման ձևաչափով շփումներն ու քննարկումները: «Մենք բարձր ենք գնահատում Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, ինչպես նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական կյանքի կազմակերպման մեջ», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Միքայել Խարապյանը նշել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունը զորավիգ է և իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, կառավարության ծրագրերին վերաբերող մի շարք հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր