ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+2 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
«Թեկուզ ուշացումով անհրաժեշտ է թույլ չտալ դա»․ Արշակ Սադոյանն առաջարկությամբ է հանդես եկել
21:10, 30.11.2021 | mamul.am
5566 | 4

ԱԺ նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը առաջարկությամբ է հանդես եկել․
«Հարգելի ֆեյսբուքահայեր
Առանց ցավալի բախումների օր առաջ անկարող այս իշխանություններից ազատվելու համար, մենք մի ծրագիր ենք մշակել, որի իրագործման համար ձեր աջակցությունն էլ շատ օգտակար կլինի: Եվ որպեսզի չհոգնեցնեմ՝ այն մաս- մաս կներկայացնեմ, և խնդրում եմ մի քիչ ուշադիր լինել:
Նախ այն մասին, որ նախորդների թողած աղքատիկ ժառանգության և առաջին հերթին այս նորերի ապաշնորհ, ազգադավ քաղաքականության պատճառով, մենք այնքան ծանր պարտություն կրեցինք, այնքան ահավոր կորուստներ ունեցանք, որ այսօր հայտնվել ենք օտարների քմահաճույքից կախված, կիսագաղութային այս ողբալի, վիճակում, և հավատի կորուստը, հուսահատության ալիքն էլ այժմ այնքան է աճել, որ օր օրի ավելանում է արտագաղթողների քանակը: Իսկ դրսում գտնվողներն էլ ոչ միայն այևս չեն հպարտանում, այլև սկսում են թաքցնել իրենց ազգային պատկանելությունը: Արդյունքում՝ ազգապահպանման, ուծացմանը դիմակայելու մեր կարողություններն անընդհատ այնքան են նվազում, որ, եթե այսպես շարունակվի, աշխարհով մեկ սփռված մեր 10 միլիոն հայության, դարերի մեջ ապրող մեր ողջ ժողովրդի գոյատևման հարցն էլ ամբողջությամբ կվտանգվի:
Շատ ցավալի է, որ այս պայմաններում էլ իշխանավորները հաճախ են ժողովրդի անունը շահարկում: Հայ ժողովուրդը հայաստանաբնակները չեն միայն: Մեր ազգակիցների քանակն աշխարհում արդեն երեք անգամ ավելի է դարձել երկրի բնակչությունից: Եվ եթե նույնիսկ մի կողմ թողնենք ահաբեկման, ընտրողներին մոլորեցնելու, վարչական ռեսուրսների չարաշահման, նախկինների վերադարձով անընդհատ ահաբեկելու այն բոլոր դեպքերը, որոնց մենք ականատես ենք եղել, ակնհայտ է մի բան՝ այս իշխանություններն ընդամենը 2,5 միլիոն բնակչություն ունեցող հանրապետության ընտրողների մի մասի ձայներով են ընտրվել և բոլորովին իրավունք չունեն մեր ողջ ժողովրդի անունից խոսելու:
Ակնհայտ է նաև, որ առանց աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների կարծիքը հաշվի առնելու, առանց նրանց ներկայացուցիչների հետ քննելու, առանց նրանց հավանությունը ստանալու նրանք լիազորված չեն ընդհանուրին առանչվող հարցեր լուծելու, մեր ապագայի վրա ազդող որոշումները միայնակ ընդունելու:
Այժմ, թեկուզ ուշացումով, ուղղակի անհրաժեշտ է թույլ չտալ դա: Ժամանակն է, պետք է ձևավորել բոլորի վստահությունը վայելող իշխանություններ:
Շարունակելի»։

Աղբյուրը` Արշակ Սադոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր