Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նոյեմբերի 29-ին մեկնարկած հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը։ Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքականը, որն աշխարհի առաջնությանը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, մրցավայր է մեկնել 8 մարզիկով։ Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը լուսակարներ է հրապարակել մրցելույթներից ու գրել. «Չեմպիոններ ջան, հպարտանում եմ ձեզնով»: Հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։ |