ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ծեծ կերած մարդն ինքը պետք է հասկանար, որ չի կարող երկրի շահերը պաշտպանել»․ Թևան Պողոսյան
23:12, 30.11.2021 | mamul.am
4963 | 2

«Պարտված իշխանությունից ի՞նչ ենք ուզում: Արցախում մի հետաքրքիր խոսք կա՝ բակում կռիվ է լինում, մեկը մյուսին ծեծում է, հետո գալիս են՝ ուզում են բան պահանջել, փողոցի տարիքով մի մեծ մարդ ասում է՝ լսեք, ծեծված մարդուց ի՞նչ եք ուզում: Ծեծ կերած մարդուց բան չենք կարող ուզել, դրա համար ծեծ կերած մարդն ինքը պետք է հասկանար, որ չի կարող երկրի շահերը պաշտպանել: Պարտվածը ո՞նց է խոսելու: Ինչո՞ւ էին ասում՝ այն իշխանությունը, որ պարտվել է, պետք է հեռանա, և միանգամից հաջորդ օրը չգնա ընտրություններին, այլ տարիներով վերականգնվի: Բա այդ ժամանակ դուք ավելի մեծ պարտություն էիք բերել, ինչո՞ւ գնացիք՝ մասնակցելո՞ւ, թե՞ միայն ուրիշներին խորհուրդ տալն է գեղեցիկ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում պատասխանելով հարցին, թե Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ են անընդհատ զիջումների գնալով՝ նպաստում Ադրբեջանի կողմից ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականությանը, ասել է ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Ծեծ կերած մարդն ինքը պետք է հասկանար, որ չի կարող երկրի շահերը պաշտպանել»․ Թևան Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր