ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Իրական աշխատավարձերը նվազել են. «Ժողովուրդ»
09:36, 01.12.2021 | mamul.am
5730 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին անվանական աշխատավարձերի աճը ցածր է եղել գնաճի տեմպից: Եվ որպեսզի ամեն ինչ հիմնավոր լինի, ներկայացնենք փաստեր: Միջին ամսական անվանական աշխատավարձն ընդհանուր տնտեսությունում հունվար-սեպտեմբեր ամիսներին (հոկտեմբերի ցուցանիշը դեռ չի հրապարկվել), նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 6.3%-ով՝ կազմելով 198,757.0 դրամ:

Պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է 3.6%-ով և կազմել 172,382.0 դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա նշենք, որ մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.3%-ով՝ կազմելով 211,178.0 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նույն ժամանակահատվածում ընդհանուր տնտեսությունում անվանական աշխատավարձի աճի տեմպը ավելի ցածր է եղել, քան գնաճի տեմպը (միջին գնաճը կազմել է 6.7%):

Սա նշանակում է, որ վերջնարդյունքում իրական աշխատավարձերը Հայաստանի հանրապետությունում (գնաճով ճշգրտված աշխատավարձերը) նվազել են շուրջ 0.4%-ով»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր