ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստանում շատ լավ գիտեն՝ որ նահանգների, որ սենատորներն են մեզ համար խնդրահարույց և նրանց հետ աշխատանք չի տարվում». Ս. Սարգսյան
11:42, 01.12.2021 | mamul.am
4267 | 1

Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանի գրառումը. «Վերջին օրերին հետևում եմ, թե ինչ լուրջ պայքար են տանում հայկական լոբբիստները Վաշինգտոնում՝ 907-րդ բանաձևը վերակենդանացնելու համար:

Ինչպես գիտեք, այդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրումը: Ամենից վատն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբիստների և դեսպանատների, ինչպես նաև միլիոնավոր դոլարների դեմ հայկական լոբբիստները պայքարում են Հայաստանի կառավարության և դեսպանատան կողմից զրոյական աջակցությամբ:

Դա այն դեպքում, երբ Հայաստանում շատ լավ գիտեն, թե որ նահանգների, որ սենատորներն են մեզ համար խնդրահարույց և նրանց հետ աշխատանք չի տարվում:

Մեծ հաշվով այս պայքարը Հայաստանի անվտանգության համար է և Հայաստանի իշխանության և դեսպանության բացակայությունը ցավալի է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր