«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը. «ԱՄՆ-ից հետո այժմ էլ Մեծ Բրիտանիան է իր արբանյակների հետ միասին շարունակում ճնշումը Թուրքիայի վրա։
Ինչպես հաղորդում է Ասպարեզ թերթը «Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ Աւստրալիոյ խորհրդարանի Ներկայացուցիչներու տունը միաձայնութեամբ թեր արտայայտուեցաւ այն բանաձևին, որմով կոչ կ՛ուղղուի կառավարութեան՝ ճանչնալու օսմանեան կայսրութեան կողմէ 1915-1923ին հայերու, ասորիներու ու յոյներու դէմ գործադրուած ցեղասպանութիւնը»:
Հիշեցնեմ, որ օրեր առաջ էլ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների պալատն էր առաջին ընթերցմամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Երեք դեպքում էլ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա) - միաձայն։ Դա հայ-թուրքական հարցերում Արևմուտքի լուրջ կոնսենսուսի առկայության մասին է խոսում և կարևոր ազդակ է»։