ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«ԱՄՆ-ից հետո այժմ էլ Մեծ Բրիտանիան է իր արբանյակների հետ միասին շարունակում ճնշումը Թուրքիայի վրա». Հ. Խուրշուդյան
10:48, 01.12.2021 | mamul.am
3952 | 0

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը. «ԱՄՆ-ից հետո այժմ էլ Մեծ Բրիտանիան է իր արբանյակների հետ միասին շարունակում ճնշումը Թուրքիայի վրա։
Ինչպես հաղորդում է Ասպարեզ թերթը «Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ Աւստրալիոյ խորհրդարանի Ներկայացուցիչներու տունը միաձայնութեամբ թեր արտայայտուեցաւ այն բանաձևին, որմով կոչ կ՛ուղղուի կառավարութեան՝ ճանչնալու օսմանեան կայսրութեան կողմէ 1915-1923ին հայերու, ասորիներու ու յոյներու դէմ գործադրուած ցեղասպանութիւնը»:
Հիշեցնեմ, որ օրեր առաջ էլ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների պալատն էր առաջին ընթերցմամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Երեք դեպքում էլ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա) - միաձայն։ Դա հայ-թուրքական հարցերում Արևմուտքի լուրջ կոնսենսուսի առկայության մասին է խոսում և կարևոր ազդակ է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր