ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.49, EUR 550.01, RUB 6.30, GBP 658.63
-9 °C, -13 °C ... -6 °C Վաղը`-2 °C
«Առաջարկում եմ #COVID_19-ով հիվանդ քաղաքացիների համար համակարգչային տոմոգրաֆիան իրականացնել պետպատվերի շրջանակներում». Արմեն Եղիազարյան
11:18, 01.12.2021
1277 | 0

ԼՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հանդես եմ եկել առաջարկությամբ, որով Առողջապահության նախարարությանն առաջարկում եմ Covid19-ով հիվանդ քաղաքացիների համար համակարգչային տոմոգրաֆիան իրականացնել պետպատվերի շրջանակներում, քանի որ, անապահով քաղաքացիները և թոշակառուները, չկարողանալով վճարել համակարգչային տոմոգրաֆիայի համար նախատեսված 30.000-ից 40.000 դրամը, չեն կարողանում ժամանակին ախտորոշել զարգացող թոքաբորբի աստիճանը և ստանալ համապատասխան բուժում, իսկ ուշացված բուժման արդյունքում քաղաքացիների մոտ լինում էն բարդություններ և, ցավոք, մահվան ելքեր:

Հ. Գ. Ռենտգենով կատարված թոքաբորբի ստուգումները գրեթե միշտ տալիս են բացասական արդյունք, ինչը մարդկանց գցում է շփոթության մեջ, որի հետևանքով ունենում ենք ծանր և անդառնալի հետևանքներ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր