ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվեց
12:06, 01.12.2021 | mamul.am
7868 | 1

Փաստաբան Միհրան Պողոսյանը գրառում է կատարել. «Կալանք տվող դատավորները գործի մեջ են...

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի տարած-հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։

Աշոտ Մինասյանը շուրջ 1,5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։

Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց Քննիչի դեռևս 2020թի նոյեմբերի 15ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է։

Ընթանում է Սյունիքի գլխատում օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են տիգրանսիմոնյան դատավորները, իսկ արդյունքներն առաջիկայում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր