ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Այս իրողությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել դավաճանի ազգակործան քայլերի մասին». Էդգար Ղազարյան
17:22, 01.12.2021 | mamul.am
4187 | 2

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը․ «Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունն ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը․

- Ռուսաստանի նախագահը կազմակերպել է առցանց խորհրդակցություն ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ և նրանց տեղեկացրել է հանդիպման և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածութությունների մասին,

- Ադրբեջանի նախագահը ունեցել է այլ արտասահմանյան այցեր և հանդիպումներ, որոնց ժամանակ հայտարարել է, որ գոհ է հանդիպման արդյունքներից և իր պատկերացրած «Զանգեզուրի միջանցքը»-ն իրականություն է դառնում,

- Հայաստանի վարչապետը վերադարձել է Երևան այն երջանիկ զգացողություններով, որ ստորագրել է նոր հայտարարություն և բունկերում չի հայտնվել։

Այս իրողությունը հնարավորություն է տալիս լիարժեք պատկերացում կազմել դավաճանի հերթական ազգակործան քայլերի և դրա հետևանքների մասին»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր