ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը․ «Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունն ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը․ - Ռուսաստանի նախագահը կազմակերպել է առցանց խորհրդակցություն ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ և նրանց տեղեկացրել է հանդիպման և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածութությունների մասին, - Ադրբեջանի նախագահը ունեցել է այլ արտասահմանյան այցեր և հանդիպումներ, որոնց ժամանակ հայտարարել է, որ գոհ է հանդիպման արդյունքներից և իր պատկերացրած «Զանգեզուրի միջանցքը»-ն իրականություն է դառնում, - Հայաստանի վարչապետը վերադարձել է Երևան այն երջանիկ զգացողություններով, որ ստորագրել է նոր հայտարարություն և բունկերում չի հայտնվել։ Այս իրողությունը հնարավորություն է տալիս լիարժեք պատկերացում կազմել դավաճանի հերթական ազգակործան քայլերի և դրա հետևանքների մասին»։ |