ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Իշխանությունները կալանավորում են ու կալանավորելու են բոլորին». Արամ Վարդևանյան
14:30, 01.12.2021 | mamul.am
3071 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին առաջադրված մեղադրանքին ու գործի նյութերին ծանոթ եմ ամբողջությամբ: Կալանավորելու որոշում կայացնելու հնարավորություն չունեցավ նույնիսկ Վճռաբեկ դատարանն (դատախազություն) ու Արմինե Մելիքսեթյանը, քանի որ չկա դրա օբյեկտիվ ու սուբյեկտիվ նվազագույն հնարավորությունը: Հետևաբար պարզ վարժությամբ կարելի է պարզել, թե ինչ մասնագիտական որակի է պետք տիրապետել, որպեսզի կալանավորման որոշում կայացնել: Պետք է բոլորս գիտակցենք, այս իշխանությունները կալանավորում են ու կալանավորելու են բոլորին, դատական համակարգն իմունային համակարգը ոչնչացրել ու ոչնչացնում է այս իշխանություններն ու իբր բարձրագույն դատական խորհուրդը:

Պարզապես այսպիսի «որակի» «դատավորները» ոչ թե ուղղակի ապօրինի կալանավորում են իրանց անվտանգությունը պաշտպանած մարդկանց, այլ ոչնչացնում են մեր պետականությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր