ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից. ՍԱՏՄ
16:00, 01.12.2021 | mamul.am
2351 | 1

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է. «Հումքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել. «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» («Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ՝ արդեն տեղեկացրել ենք, որ, համաձայն փորձաքննության արդյունքների, նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա:

✅ Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից՝ խորը սառեցված անոսկր տավարի միս, տավարի միս, խոզաճարպ, հավի ազդր, որոնց լաբորատոր փորձաքննությամբ որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել:

✅ Հանրային սննդի օբյեկտում առկա «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակների ողջ խմբաքանակը ոչնչացվել է, իրականացվել են ախտահանման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 20-ին «Բուրգըրի» հասարակական սննդի կազմակերպությունում սնված 13 քաղաքացի, «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ, հոսպիտալացվել էր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր