ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«ՊՇՌ-ով մեզ թալանում են, ստերով՝ կոտորում». ակցիայի մասնակիցները պահանջում են նախարարին դուրս գալ և լսել իրենց
16:02, 01.12.2021 | mamul.am
4546 | 0

«1050 դրամանոց ՊՇՌ-ն հայ ազգի վրա 8-10 հազար դրամով իրացնողը թալանչի ա, հանցագործ ա», «ՊՇՌ-ով մեզ թալանում են, ստերով՝ կոտորում: Մենք գիտենք էդ թվերը իրանք ոնց են նկարում, գերշահույթ են հետապնդում... Սրանք ասում էին, որ պատվաստված մարդը թեթև ա տանում, իրենց թվերով՝ 23 մահ ա արձանագրվել ու սա իրանց համար թեթև ա»,- բողոքում էին Առողջապահության նախարարության դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիները:

Նկատելով պատուհանից իրենց նայող նախարարության աշխատակիցներին, ակցիայի մասնակիցները բղավեցին. «Ամո՛թ ձեզ, էդ որ դիմակը պարտադիր ա, էդ ինչի՞ եք առանց դիմակի»: Նրանք կոչ արեցին ոստիկաններին՝ տուգանել նրանց:

«Ինչպե՞ս կարող են մեր՝ թթվածին շնչելու իրավունքը արգելեն, իրենք չեն ուզում՝ թող չդնեն, մեզ հետ ի՞նչ գործ ունեք»,-ասում էին պարտադիր դիմակի դեմ բողոքող քաղաքացիները: Նրանք նշեցին, որ դեմ են պարտադիր պատվաստմանը, պարտադիր դիմակ կրելուն, վճարովի ՊՇՌ թեստավորմանը, սպառնալիքով աշխատողներին ազատելուն:

Ակցիայի մասնակիցները վաղը դարձյալ կհավաքվեն Առողջապահության նախարարության դիմաց: Նրանք կոչ արեցին նախարարի հրամաններից դժգոհ բոլոր քաղաքացիներին՝ մեկ մարդու պես գալ նշված վայր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր