ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Գեղարքունիքի մարզում հրդեհի արդյունքում անկել է 500 գլխից ավելի կենդանի
16:36, 01.12.2021 | mamul.am
3958 | 0

Դեկտեմբերի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Շիրակ Խալոյանին պատկանող գոմում: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Անմիջապես դեպքի վայր են գնացել նաև ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները:

Սպասվող տեղեկատվության ամփոփումից հետո պարզ է դարձել, որ հրդեհի պատճառով անկել է 500 գլուխ մանր եղջերավոր և 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:

200 գլուխ մանր եղջերավոր կենդանիների փրկել են ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցները։

Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ՝ անկած կենդանիները կթաղվեն հատուկ այդ նպատակով հատկացված անասնագերեզմանոցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր