ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.26, EUR 544.28, RUB 6.14, GBP 650.09
-6 °C, -6 °C ... 0 °C Վաղը`-1 °C
«Երկու չաշխատող անձինք ինչպե՞ս են հասանելիություն ունեցել այդպիսի կարևորագույն տեղեկությունների»․ Հակոբ Բադալյան
17:48, 01.12.2021
5769 | 2

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «ԱԱԾ հայտնում է պետական դավաճանության դեպքի նախաքննության ավարտի մասին: Հասկանալի է, գործն ամբողջապես ուշադրության արժանի է, բայց առաձնացնեմ մի դրվագ:
Նշվում է, որ երկու քաղաքացի, որոնք չեն ունեցել մշտական աշխատանք և կայուն եկամուտ ու աշխատանքի համար մեկնել են Թուրքիա, այնտեղ հավաքագրվել են Ադրբեջանի համար: Հետո սկսել են այստեղից պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հայտնել, ինչը էապես վնասել է մեր պաշտպանությանն ու նպաստել թշնամու առաջխաղացմանը:
Մի հարց է հետաքրքիր. երկու չաշխատող անձինք ինչպե՞ս են հասանելիություն ունեցել այդպիսի կարևորագույն տեղեկությունների: Պատասխանը, եթե մեկ բառով նշենք, թերևս հետեւյալն է՝ «բարձիթողիության» հետևանքով, որ տիրել է մեր անվտանգային համակարգում գրեթե միշտ: Դե, եթե մի պատերազմող երկրի առաջնագիծ տարիներ շարունակ տեսախցիկ և ֆոտոխցիկ ունեցող ամեն երրորդի համար եղել է «նկարահանման պովիլիոն», պատկերացնելի է, թե ինչ է եղել այլ «գծերում»»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր