ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ավելի մեծ վնաս մեր երկրին ուրիշ բան չի տվել, քան հայրենասիրության անվան տակ սղցրած նեղ անձնային շահերը»․ Արման Յարալյան
19:24, 01.12.2021 | mamul.am
3590 | 0

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենասիրություն՝ ամենալավ վաճառվող ապրանքը, ավելի մեծ վնաս մեր երկրին ուրիշ բան չի տվել, քան հայրենասիրության անվան տակ սղցրած նեղ անձնային շահերը։
Ինքը մոգական հատկություն ունի, ով առաջինն ա ֆայմում քաշի վրեն՝ դառնում ա անխոցելի, հլա ու մեկը կասկածի տակ դնի տվյալ անձի հայրենասիրության տակ սղցրած անորակ արտադրանքը, կամ գաղափարը, կամ մի փոր հացը, ոտի վրա դառնում ա թուրք կամ կակ մինիմում՝ ապազգային։
Եթե մարդը բարձրաձայն պնդում ա, որ զզվում ա իրա հայրենիքից՝ դա դեռ չի նշանակում, որ իսկապես զզվում ա, դա հակաբնական բան ա, մարդու քիմիայի մակարդակում անհնար երևույթ, մարդը կարա զզվի միջավայրից, փախնի միջավայրից։ Իսկ միջավայրը զզվելի դառնում ա նաև հայրենիքը սիրելը մենաշնորհողների պատճառով, երբ գռեհկացվում ա ամեն բան։
Արժի հայրենիքը մի քիչ զուսպ սիրած, որ մի քիչ էլ մեզ բաժին հասնի էլի, մի ծկլ»։

Աղբյուրը` Արման Յարալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր