ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.66, EUR 546.54, RUB 6.29, GBP 656.31
-8 °C, -9 °C ... -1 °C Վաղը`-6 °C
«Ահա ևս մեկ ապացույց, որ Արցախի հանձնման գործընթացը սկիզբ է առել շատ ավելի վաղ»․ Արմեն Այվազյան
19:48, 01.12.2021
4488 | 2

Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատերը մինչև այսօր չեն հասկացել, որ Հայաստանի դեմ միջազգային բազմազգ կոալիցիայի հարձակումն սկսվել է ոչ թե հենց 2020 թ. սեպտեմբերի 27-ին, այլ դրանից շատ առաջ՝ 2007-2008 թթ. տխրահռչակ «ֆուտբոլային դիվանագիտության» և կապիտուլյացիոն հայ-թուրքական արձանագրությունների սկզբնական փուլից ի վեր։ Այնուհետև այդ հարձակումը երբեք կանգ չառավ ու «պսակվեց» 2020 թ. պատերազմով։ Ահա ևս մեկ ապացույց առ այն, որ Արցախի հանձնման գործընթացը սկիզբ է առել շատ ավելի վաղ, քան կարծում են։
2008 թ. սեպտեմբերի 6-ին Հայաստան է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, իսկ ընդամենը երեք ամիս անց՝ 2008թ. դեկտեմբերին լուծարվել է Հայաստանի Հանրապետության ամենաէլիտար՝ ԱԱԾ-ի 5165 Հատուկ նշանակության զորամասը։ Այնինչ՝ այդ որակի ու քանակի ստորաբաժանումների առկայության դեպքում 44-օրյա պատերազմը բոլորովին այլ ելք կունենար։ Եվ հենց այդ նպատակով էլ զորամասը ցրել են։
Հ.Գ. Տակավին 2020 թ. հունվարին բարձրաձայնում էի ՀՀ Զինված Ուժերում էլիտար զորամասեր ու ստորաբաժանումներ ստեղծելու անհրաժեշտության մասին, բայց «վերևներում» լսող, իհարկե, չկար»։

Աղբյուրը` Արմեն Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր