ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.66, EUR 546.54, RUB 6.29, GBP 656.31
-9 °C, -13 °C ... -6 °C Վաղը`-6 °C
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում
20:36, 01.12.2021
3224 | 0

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է․ «Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Արարատի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գավառի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Աշոցքի տարածաշրջանում և Մաստարա-Լանջիկ- Գյումրի ավտոճանապարհին բուք է։ Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր