ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Կան բնակավայրեր կամ թաղամասեր, որտեղ խմելու ջուրը հասանելի չէ». Մեսրոպ Առաքելյան
22:54, 01.12.2021 | mamul.am
1955 | 0

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ջրի սակագնի պարբերաբար բարձրացումը ջրային ռեսուրսների անարդյունավետ կառավարման հետևանք է։
Վերջին ամիսներին այցելել ենք մի քանի տասնյակ բնակավայրեր Հայաստանի բոլոր մարզերում։ Բոլոր բնակավայրերում խմելու և ոռագման ջրի խնդիրը կարևորագույն հարցերից է։
Ցավոք, դեռ կան բնակավայրեր կամ թաղամասեր, որտեղ խմելու ջուրը հասանելի չէ։
Ոռոգման ջրի հարցը մարզերում գյուղատնտեսության զարգացման կարևորագույն խոչընդոտներից է։ Շատ հաճախ մի քանի մետր խողովակի բացակայությունը ոչ միայն գյուղացիներին զրկում է ջրից, այլ նաև այդ ջուրը հոսում է դեպի թշնամու տարածքներ։
Հայաստանի ամբողջ տարածքը պետք է ունենա որակյալ, հասանելի և մատչելի ջրամատակարարում։ Սա թիվ մեկ ենթակառուցվածքային զարգացումը պետք է լինի մարզերի համար, որի ուղղությամբ կատարվող աշխատանքները հեռու են բավարար լինելուց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր