ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.88, EUR 550.94, RUB 6.32, GBP 660.30
-5 °C, -11 °C ... -4 °C Վաղը`-6 °C
«Ստեփանակերտում ով վաղ է արթնանում, առաջինն է խոսում Արցախի կարգավիճակից»․ Վահրամ Աթանեսյան
00:18, 02.12.2021
2510 | 0

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Ստեփանակերտում ասես մրցակցություն է․ ով ավելի վաղ է արթնանում, առաջինն է խոսում Արցախի կարգավիճակից։ Ոչ ոք մտահոգված չէ, թե ծրագրվող ապաշրջափակումը, կոմունիկացիաների վերագործարկումը, նոր ենթակառուցվածքների ստեղծումը շոշափելո՞ւ են Արցախը, բարելավելո՞ւ են մեր հնարավորությունները, ինչ-որ նորություն բերելո՞ւ են։ Կարգավիճակը երկնային մանանա չէ, շատ իրական, շոշափելի է, եթե դրվում են հիմքերը։ Թե չէ օդում անիմաստ «կրակելուց» ի՞նչ օգուտ։ Վնասների մասին դեռ չխոսենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր