ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել. «Հրապարակ»
09:12, 02.12.2021 | mamul.am
6766 | 1

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը շարունակում է 44-օրյա պատերազմի պարտության մեղքը բարդել բանակի վրա. նրանք հերթական օպերացիան են մտածել։ Օրերս ՔՊ համակիր-բլոգեր Ռոման Բաղդասարյանը, որը հունիսի 20-ի ընտրությունների օրը ՔՊ շտաբից հրապարակված լուսանկարում շատ մոտ կանգնած էր Արայիկ Հարությունյանի կողքին, սկանդալային հայտարարություն է արել գեներալիտետի մասին․ մեղադրել է արցախցի սպաներին ու գեներալներին՝ Մատաղիսում 200 մարդու սպանելու մեջ:

Երեկ տեղեկացանք, որ Արցախի դատախազությունը սա ընդունել է որպես հաղորդում հանցագործության մասին և Արցախի Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցել է բլոգեր Ռոման Բաղդասարյանի տեսանյութը՝ հետագայում այն ուսումնասիրելու նպատակով: Չի բացառվում, որ հերքվեն բլոգերի տեղեկությունները՝ ԱԱԾ-ն քրգործ հարուցելու հիմքեր չտեսնի, սակայն հայտարարությունը մարդկանց մոտ կթողնի տպավորություն, որ ոչ թե քաղաքական իշխանությունն է պարտության պատասխանատուն, այլ՝ գեներալիտետը»:

Առավել մանրամասն՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր