ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ՀՀ բնակչության քանի՞ տոկոսի համար են անհասանելի ժամանցը, հանգիստը, անսպասելի ծախսերը, հագուստը. «Փաստ»
09:36, 02.12.2021 | mamul.am
3279 | 0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վիճակագրական կոմիտեի՝ նախօրեին հրապարակած տվյալներով, Հայաստանում 2020 թ.-ին աղքատության մակարդակը գնահատվել է 27 %, որը 0,6 %-ով բարձր է 2019-ի ցուցանիշից: Սակայն, մասնագետների համոզմամբ, այս ցուցանիշը, ցավոք, չի արտացոլում իրական պատկերը:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը թերթի հետ զրույցում նշել է, որ, այդուամենայնիվ, աղքատության մակարդակի աճն անգամ վիճակագրական ցուցանիշներով է էական, և սոցիալական խնդիրների էլ ավելի խորացման վտանգ կա: «Աղքատություն ծնող, տնտեսական արագ վերականգնմանը խոչընդոտող գործոնները ոչ միայն չեն վերանում, այլ առաջանցիկ ավելանում են՝ բերելով արդեն լրացուցիչ հետևանքների», - նշեց նա:

Սրանից բացի, ՎԿ-ն հաշվարկել է նաև զրկվածության աստիճանը: Սա այն ցուցանիշն է, որը վկայում է մարդկանց կողմից որոշ ցանկալի կամ նույնիսկ անհրաժեշտ ապրանքների ձեռք բերման անկարողությունը: Հրապարակված ցուցանիշներից տեղեկանում ենք, որ ՀՀ բնակչության 78 %-ը իրեն չի կարող թույլ տալ առնվազն մեկ շաբաթ տևողությամբ արձակուրդը տնից հեռու անցկացնել: 68 %-ը առանց պարտք վերցնելու չի կարող 45 000 դրամի չափով անսպասելի ծախս կատարել, իսկ 75 %-ը չի կարող իրեն թույլ տալ կանոնավոր մասնակցել վճարովի ժամանցային այնպիսի միջոցառումների, ինչպես սպորտը, կինոն, համերգը և այլն:

Բնակչության 47 տոկոսը չի կարող իրեն թույլ տալ օրը մեջ մսով, հավով, ձկով կամ համարժեք բուսակերային այլ կերակուր ուտել, 60 %-ն էլ չի կարող ավտոմեքենա ունենալ: 51 տոկոսը չի կարող ամիսը առնվազն մեկ անգամ որևէ խնջույքի մասնակցել, 42 %-ը՝ ապահովել տան բավարար ջերմությունը: Մեր բնակչության 30 տոկոսը չի կարող փոխարինել մաշված հագուստը նորով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր