ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«ՀՀ իշխանությունները փաստացի ընդունում են Հայաստանի տարածքների զավթումը». Արման Աբովյան
10:30, 02.12.2021 | mamul.am
4603 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «Մի երկու խոսք այն գործընթացների մասին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես Հայաստանի իշխանությունները լեգիտիմացնում են ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան։

Խոսքն այս անգամ հայկական մաքսակետերի տեղադրումն է Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում, որը գտվում է ադրբեջանական զինուժի օկուպացիայի տակ։

Ես բաց կթողնեմ այն հանգամանքը, որ այս քայլը ոչ միայն գերագույն աբսուրդի և ֆանտաստիկ պետական անհեթեթության դրսևորում է (ո՞ւմ են հայկական անցակետերը վերահսկելու Հայաստանի տարածքում), այլ կարձանագրեմ միայն մի հանգամանք։

Տեղադրելով պետական սահմանին բնորոշ ենթակառուցվածքներ Հայաստանի այն հատվածներում, որոնք օկուպացված են թշնամու կողմից, Հայաստանի Հանրապետության իշխանությունները փաստացի ընդունում են Հայաստանի տարածքների անջատումը/զավթումը՝ որպես լեգիտիմ քայլ թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից։

Եթե ինչ-որ մեկը համաձայն չի, ապա խնդրում եմ ներկայացնել որևէ իրավական պայմանագիր կամ փաստաթուղթ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշել են լեգիտիմացնել Հայաստանի Հանրապետության մասնատումը, օրինակ, Գորիս-Կապան ավտոմայրուղու զավթած հատվածում։

Դուք գոնե հասկանո՞ւմ եք իրավիճակի լրջությունը և հեռանկարներն այս իրավիճակի ներքո»։

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր