ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Կառավարությունը վարկեր է վերցնում, շռայլ պարգևավճարներ տալիս ՔՊ-ի թրաշամանուկներին». Նաիրի Հոխիկյան
17:24, 02.12.2021 | mamul.am
2710 | 4

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում էլեկտրաէներգիայի գնի բարձրացում կլինի. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել է, որ սակագնի հավանական բարձրացումը կլինի 2022-ի փետրվարի 1-ից։ Նա նաև նշել է, որ հոսանքի գնի բարձրացումը կապված է ատոմակայանի վարկի մարումների հետ։

Այլ կերպ ասած՝ կառավարությունը ձախողում է տնտեսական քաղաքականության մեջ, չարդարացված վարկեր է վերցնում, շռայլ պարգևավճարներ տալիս ՔՊ-ի թրաշամանուկներին, իսկ այդ ամենի համար պետք է վճարի Հայաստանի շարքային քաղաքացին, այդ թվում Նիկոլ ընտրած հասարակ մարդիկ»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր