ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Երևանի քաղաքապետարանն «օդից» գումար աշխատելու նոր հնարք է կիրառում»․ Կ․ Հեքիմյան
16:54, 02.12.2021 | mamul.am
3534 | 0

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարանն «օդից» գումար աշխատելու նոր հնարք է կիրառում:
Ուրեմն, այսօր առավոտվանից քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման տարածքային բաժինների աշխատակիցներն ազդարարում են, որ «չի աշխատում գույքահարկի ծրագիրը» և այդ իսկ պատճառով հազարավոր երևանցիներ զրկվել են գույքահարկի գումարը վճարելու հնարավորությունից:
Կարծում եք, որ լա՞վ է: Լավ չէ: Խնդիրն այն է, որ գույքահարկի չվճարման հետևանքով տույժ է հաշվարկվում: Հետաքրքիր է, որ տույժ հաշվարկելու ծրագիրը երբևէ չի խափանվում:
Այսօր, ամբողջ օրը, ծրագրի «չաշխատելու» պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չկարողացան վճարել գույքահարկի գումարը: Վաղը վերջիններս ստիպված են լինելու գույքահարկի գումարը վճարել մեկ օրվա տույժի հետ միասին: Ինքներդ հաշվեք, թե ինչ հսկայական գումարի մասին է խոսքը:
Փաստորեն, ստացվում է, որ տույժեր հաշվարկելու ծրագրի «անխափան» աշխատելու դեպքում, գույքահարկի վճարման ծրագրի «չաշխատելը» Երևանի քաղաքապետարանին գումարային հսկայական օգուտ է տալիս:
Բա «օդից» գումար աշխատելը հո պոզով և պոչով չի լինում»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր