ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Մի հարց ունեմ ԱԱԾ-ին». Նաիրա Զոհրաբյան
16:48, 02.12.2021 | mamul.am
3429 | 2

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի հոգեհանգիստն էր։ Հայկը հրետանավոր էր։ Վերջին անգամ մոր հետ խոսել է անցյալ հոկտեմբերի 10-ին, իսկ երկու օր անց զոհվել։

Հայկի մայրը որդու կմախքը գտել է պատերազմի ավարտից 1 տարի 2 ամիս անց։ Այդ ամիսներին ու նաև հիմա Հայկի մայրը դժոխքի միջով է անցել։

Ու էդ դժոխքի ճանապարհին հայտնվում են Վահան Շիրխանյանի նման մարդիկ, ովքեր մոր ցավի վրա փորձում են փող աշխատել։ Շիրխանյանի ուղարկած տականքը Հայկի մորը, բնականաբար, գումարի դիմաց, պարբերաբար կեղծ լուրեր է փոխանցում, թե որդին ողջ է, Բաքվի Շուբանի բանտում է ու ոտքից վիրավոր է։ Երբ Հայկը վաղուց զոհված էր։

Այսօր ահա այդ պայծառ տղայի հոգեհանգիստն էր։ Ես մի հարց ունեմ ԱԱԾ-ին՝ Վահան Շիրխանյանը գոնե որպես վկա հարցաքննվե՞լ է մարդկանց ցավը ծամելու ու իր ուղարկած ստահակների միջոցով անչափելի ողբերգության վրա փող «կպցնելու» համար։ Թե՞ ինքն ու իր նմաններն ինդուլգենցիա ունեն։ Հ՞ը, պարո՛ն Աբազյան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր