ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Միամիտ չենք, որ մտածենք, թե իր տաքուկ կաբինետում վեր ընկած դատախազը կարող է անսալ ժողովրդի ձայնին»․ Ս․ Սրապիոնյան
16:24, 02.12.2021 | mamul.am
2647 | 0

«Հերոսներին չեն դատում, հերոսներին պանծացնում են․․․ Աշոտ Մինասյանը քաղաքական խարդավանքների զոհ է։ Այս պահից սկսած՝ նա քաղբանտարկյալ է»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Դատախազության դիմաց, հաջակցություն Աշոտ Մինասյանի, ակցիա իրականացնող ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը։

«Այսօր դիմում ենք ներկայացնելու դատախազին և խնդրելու ենք Աշոտ Մինասյանի կալանավորման որոշումը չեղյալ համարի։ Իհարկե, շատ լավ գիտենք, որ պատասխան չի լինելու, որ չեղյալ չի հայտարարվելու, որ մի երկու ամիս՝ մինչև Սյունիքի վերջնական դատարկելը, որևէ քայլ չեն անելու և փակի տակ են պահելու»,- նշեց Սրապիոնյանը։

Նրա խոսքով՝ «Ձայն հայրենյաց» մտավորականների և մշակույթի գործիչների շարժումը պայքարելու է մինչև համաժողովրդական անհնազանդություն բորբոքելը։

«Դրանից հետո միայն՝ այն էլ խոշոր գրավի դիմաց, նոր կազատեն նրան։ Մենք այս սցենարին ծանոթ ենք։ Էնքան միամիտ չենք, որ մտածենք, թե իր տաքուկ կաբինետում վեր ընկած դատախազը կարող է անսալ իր ժողովրդի ձայնին»,- նշեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր