ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
«Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է»․ Հակոբ Կարապետյան
23:00, 02.12.2021 | mamul.am
3428 | 0

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է. «Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է քաղաքապետարանի ծրագրով: Բառացիորեն նույն նյութով, նույն ձևով ու ծավալներով վերականգնվում է, ընդ որում, աշխատանքներին մասնակցում է համահեղինակ ճարտարապետը։
Վերանորոգման կարիքն առաջացել է ոչ միայն արտաքին մաշվածության բերումով, այլև «անտեսանելի» խնդիրների, ինժեներական էլեմենտների վերականգնման անհրաժեշտությամբ:
Քարերը, որոնք շատ մաշված չեն, նույնությամբ դրվելու են իրենց տեղը, մաշված քարերը նույն կարմիր տուֆով են փոխարինվելու, տարածքի սիզամարգերը վերջապես հնարավորություն կունենան ոռոգվելու: Նորմալ կանաչ հանրային տարածք ենք ստանալու և վերականգնված պատմաճարտարապետական միջավայր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր