ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
COVID-19-ի դեմ պատվաստվելուց քանի՞ օր անց կարելի է դառնալ արյան դոնոր. ՀՀ ԱՆ պարզաբանումը
20:06, 02.12.2021 | mamul.am
2688 | 0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ-ի Դեղերի և սննդամթերքի գործակալության դիրքորոշումների համաձայն՝ արյան դոնորության համար անկենդան, ռեպլիկացիայի չենթարկվող (չբազմացող) պատվաստանյութերի դեպքում որևէ ժամկետային սահմանափակում չկա:
Սակայն, հաշվի առնելով, որ «SARS-CoV-2» պատվաստանյութերը միայն վերջերս են ստեղծվել, որպես նախազգուշական միջոց՝ սահմանվել է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված յուրաքանչյուր անձ կարող է արյան դոնոր դառնալ պատվաստումից 7 օր հետո, եթե չունի հետպատվաստումային որևէ կողմնակի երևույթ կամ հիվանդության ախտանիշ:
Այս մասին գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր