ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը
20:00, 02.12.2021 | mamul.am
28070 | 0

Ծանր հիվանդության դեմ երկար մաքառումներից հետո հիվանդանոցում մահացել է Ապրիլյան պատերազմում՝ Ջրականի պաշտպանության ժամանակ արիաբար նահատակված հադրութեցի տանկիստ, մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ 16-ամյա Մարիետա Մայիլյանը։
Մարիետան 11 տարեկան է եղել, երբ հայրը հայրենիքի պաշտպանական մարտերում թշնամու հրետակոծությունից զոհվել է տանկի մեջ: Նրա գերեզմանն այժմ գտնվում է բռնազավթված Հադրութում:

Ըստ MAMUL.am-ի տեղեկությունների, 44-օրյա պատերազմում Մարիետան կորցրել է նաև հորաքրոջ որդուն՝ Էրիկ Աբրահամյանին: Այս կորուստները ավելի են վատթարացրել աջկա առողջական վիճակը և նոյեմբերի 30-ին նա մահացել է հիվանդանոցում:

Մարիետան ընտանիքում միջնեկն էր, ուներ 2 եղբայր:

16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը
16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը
Աղբյուրը` Արցախ Հայաստան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր