ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.66, EUR 546.54, RUB 6.29, GBP 656.31
-9 °C, -12 °C ... -6 °C Վաղը`-6 °C
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստոկհոլմում հայտարարություն են ընդունել ԼՂ կարգավորման վերաբերյալ
21:36, 02.12.2021
3506 | 0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նաև նշել է, որ հայտարարությունը, ի թիվս այլ բաների, ողջունում է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը։

Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նրանք երկկողմ առանցքային հարցերի շուրջ հստակեցրել են դիրքորոշումներն ու տեսակետները, քննարկել են տարածաշրջանային ուղիներում 2 երկների ջանքերի համակարգումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր